Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Չեխիան սպառազինություն չի վաճառել Ադրբեջանին. Սենատի նախագահ

04.10.2017, 15:05
Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը հերքել է խոսակցություններն այն մասին, թե Չեխիան սպառազինություն է վաճառել Ադրբեջանին։
Չեխիան սպառազինություն չի վաճառել Ադրբեջանին. Սենատի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը ՀՀ ԱԺ–ում կայացած ճեպազրույցի ժամանակ հերքել է խոսակցություններն այն մասին, թե Չեխիան սպառազինություն է վաճառել Ադրբեջանին։

«Վստահ եմ, որ հայկական ԶԼՄ–ները ևս անդրադարձել են այս թեմային, ցանկանում եմ վստահեցնել, որ Չեխիայի կառավարությունը զենք չի վաճառել Ադրբեջանին։ Չեխիան հարգում է զենքի վաճառքի էմբարգոն, որը գործում է հակամարտող երկրների հարցում», – հայտարարեց Շտեխն ու ավելացրեց, որ Չեխիայում չգիտեն, թե ինչպես է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում։ 

«Չեխիայի կառավարությունը համաձայնություն չի տվել», – ավելացրեց նա։

Ավելի վաղ razm.info կայքը հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈւ–ի մասշտաբային զորավարժություններին (որոնք մեկնարկել էին սեպտեմբերի 8–ին) մեկնող շարասյան տեսանյութում երևում են «Dana» հրետանային ինքնագնաց կայանքներն ու RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Երկու մոդելներն էլ արտադրվում են Չեխիայում։–0–