Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+25

ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

19.10.2016, 11:47
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում կանցկացնի  Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ, Աշաղի Աբդուրախմանլի բնակավայրի մոտակայքում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ մայոր Քրիստիան Հիրշը (Ավստրիա):

«ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–