Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

ՀՀ վարչապետն առաջին աշխատանքային այցը կկատարի Արցախ

08.05.2018, 18:56
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9–ին աշխատանքային այցով կայցելի Արցախ։
ՀՀ վարչապետն առաջին աշխատանքային այցը կկատարի Արցախ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9–ին աշխատանքային այցով կայցելի Արցախ, որտեղ կմասնակցի Շուշիի ազատագրման 26–ամյակին նվիրված միջոցառումներին, տեղեկացրեց «Ելք» խմբակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով, Արցախում տեղի կունենա նաև Նիկոլ Փաշինյանի առաջին մամուլի ասուլիսը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։

ՀՀ նախագահը երեքշաբթի հրամանագիր ստորագրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի հատուկ նիստում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ։ Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ` 42։–0–