Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հակառակորդի կողմից արձակած կրակոցից ԼՂՀ ՊԲ զինծառայող է վիրավերվել

31.07.2016, 12:02
Հակառակորդի կողմից արձակած կրակոցից վիրավորվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողը:
Հակառակորդի կողմից արձակած կրակոցից ԼՂՀ ՊԲ զինծառայող է վիրավերվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հակառակորդի կողմից արձակած կրակոցից վիրավորվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում հուլիսի 31-ին ժամը 00:40-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. Հովհաննես Գերասիմի Գասպարյանը», - նշվում թ հաղորդագրության մեջ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ միջադեպ էր գրանցվել նաև նախորդ գիշեր. ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում էր ստացել զինծառայող, 1996թ. Հրաչ Վաղինակի Գևորգյանը: 

Ընդհանուր առմամբ, հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 46 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-