Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+26

Լուրեր են շրջանառվում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր պաշտոնանկության մասին

10.03.2016, 10:53
Երկու օր է` իշխանական կուլիսներում ու քաղաքական շրջանակներում «բզզում են» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր պաշտոնանկության մասին:
Լուրեր են շրջանառվում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր պաշտոնանկության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Երկու օր է` իշխանական կուլիսներում ու քաղաքական շրջանակներում «բզզում են» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր պաշտոնանկության մասին, գրում է «Հայկական ժամանակը»։

Ավելին, մամուլն արդեն նոր ոստիկանապետի թեկնածուի անուն է դրել շրջանառության մեջ։

Ըստ հոդվածի հեղինակների`խոսքը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի մասին է:

Երեկ, երբ այս կապակցությամբ թերթը մեկնաբանություն է խնդրել Գասպարյանի խորհրդական Ն. Մալյանից, ով ասել է. «Ամեն գրածի պետք չէ հավատալ», գրում է թերթը։–0–