Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

«Ականատես». աննախադեպ ազատ ընտրություններ են կայացել Հայաստանում

10.12.2018, 14:18
Հայաստանում կայացել են աննախադեպ ազատ ընտրություններ, հայտարարել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը։
«Ականատես». աննախադեպ ազատ ընտրություններ են կայացել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում երկար տարիների ընթացքում առաջին անգամ անցկացվել են ազատ և մրցակցային ընտրություններ, երկուշաբթի հայտարարեց Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը։

«Խորհրդարանական ընտրություններն անցկացվել ազատ և արտահայտում են ժողովրդի կամքը։ Մենք կունենանք ներկայացուցչական խորհրդարան», – հայտարարեց նա ասուլիսի ժամանակ` ամփոփելով «Ականատես» տեղական դիտորդական առաքելության կողմից իրականացված` ընտրությունների մոնիտորինգի արդյունքները։

Այվազյանն ընդգծեց, որ խախտումների առանձին դեպքեր, իհարկե, արձանագրվել են, սակայն տոկոսային հարաբերակցությամբ դրանց թիվը չնչին է։

«96% դեպքերում գրանցվել է ընտրական հանձնաժողովների քվորում, հանձնաժողովների 98%–ում պահպանվել են չհրկիզվող պահարանները պահպանելու պայմանները, 94% դեպքերում պահպանվել է քվեարկության գաղտնիությունը, տեխնիկական սարքավորումներն ընդհանուր առմամբ նորմալ են աշխատել», – տեղեկացրեց նա` ընդգծելով, որ տեղամասերից 48%–ը հասանելի չէին հենաշարժական խնդիրներ ունեցող մարդկանց համար։

«Քվեարկության պրոցեսն ընթացել է հանգիստ, հանձնաժողովի անդամները հիմնականում պահպանել են անհրաժեշտ ընթացակարգերը, գրանցամատյաններում գրանցել են դիտորդների կողմից նկատված խախտումները»,– ավելացրեց նա։

Գրանցված խախտումների թվում Այվազյանը նշեց ընտրատեղամասերի տարածքում կողմնակի անձանց առկայությունը, քվեարկության գաղտնիությունը չպահպանելու առանձին դեպքերը, խախտումները քվեարկության և արդյունքների ամփոփման ընթացքում։


«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է 2018 թ.–ին երեք կազմակերպությունների կողմից` Transparency International հակակոռուպցիոն կենտրոն, «Ասպարեզ» լրագրողների ակումբ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն։ Առաքելության նպատակն է հետևել Հայաստանում ընթացող ընտրություններին, աջակցել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, զարգացնել էլեկտորալ գործընթացները երկրում։

Բոլոր 2010 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարան անցնում է երեք քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և Բոլոր 2010 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարան անցնում է երեք քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ ԿԸՀ–ի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն, առաջատարն է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դաշինքը, որի օգտին քվեարկել է ընտրողների 70,43%–ը (884 456 մարդ)։ ԲՀԿ–ն հավաքել է 8,27% (103 824 ընտրող), երրոդ տեղում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37% (80 024 ընտրող)։ Նախկին իշխող ՀՀԿ–ն չի կարողացել հաղթահարել անցողիկ 5%–անոց շեմը, նրա օգտին քվեարկել է ընտրողների 4,7%–ը (59 059 մարդ): Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ`ՀՅԴ`3,89% (48 811), «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,82% (22 862), «Օրինաց երկիր» կուսակցություն` 0,99% (12 389), «Մենք» կուսակցությունների դաշինք` 2% (25 174), «Քրիստոնեա–ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն` 0,51% (6 456), «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,33% (4122), «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցություն` 0,68% (8530)։–0–