Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Ալեքսան Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Չիլիի դեսպան

12.01.2016, 13:08
Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Չիլիի Հանրապետությունում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):
Ալեքսան Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Չիլիի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Չիլիի Հանրապետությունում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության  ֆեյսբուքյան էջը` հրամանը ստորագրել է Հայաստանի նախագահը:

Հարությունյանը Արգենտինայում դեսպան է նշանակվել 2014 թվականին: 1998-1999 թվականներին նա եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2003 թվականներին ՀՀ նախագահի խորհրդական: 2003-2013 թվականներին Հարությունյանը ղեկավարել է Հանրային հեռուստառադիոյի խորհուրդը:-0-