Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

ՀՀ ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունները կասկածով են վերաբերվում գազի հարցին նվիրված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին խոսնակի հայտարարությանը

07.02.2014, 19:40
Հայաստանի ԱԺ–ի ոչ կոալիցիոն խմբակցությունները կասկածով են վերաբերվում գազամատակարարման ոլորտի խնդիրների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հնարավորության մասին խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը։
ՀՀ ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունները կասկածով են վերաբերվում գազի հարցին նվիրված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին խոսնակի հայտարարությանը
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԺ–ի ոչ կոալիցիոն խմբակցությունները կասկածով են վերաբերվում գազամատակարարման ոլորտի խնդիրների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հնարավորության մասին խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը։

«Եթե իշխանությունները համապատասխան քաղաքական կամք դրսևորեն հարցերի լուծման համար, ապա միշտ ուղի կգտնվի, սակայն եթե դա արվում է միայն քարոզչական նպատակով, ապա դրանում իմաստ չկա, միայն հիասթափություն կլինի», – հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ուրբաթ ավանդական խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

Նա նաև նշել է, որ ՀՅԴ–ն պատրաստ է նման քննարկումների, քանի որ դա ամեն դեպքում բխում է ժողովրդի շահերից։

«Եթե մտադիր եք զբաղվել իմիտացիայով, ապա ԲՀԿ–ն չի մասնակցի որևէ իմիտացիոն գործընթացի», – այս կապակցությամբ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ քաղաքական մեծամասնությունը չպահեց իր խոստումը, ինքն նա արդեն չի հավատում այդ մեծամասնության խոսքերին։  

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր հերթին զարմանք է արտահայտել այն կապակցությամբ, որ այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան «դեմ» է քվեարկել գազի հարցերին նվիրված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին խորհրդարանի ոչ կոալիցիոն խմբակցությունների առաջարկին, խոսնակը հանդես է գալիս նման առաջարկով։

Իշխող ՀՀԿ–ի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ուրբաթ հայտարարել է, որ ՀՀԿ–ն կգնա գազի հարցերին նվիրված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, եթե դա պահանջի հայ հասարակությունը, սակայն նման հասարակական պահանջ այժմ չկա։

Փետրվարի 5–ին իշխող կոալիցիան դեմ էր քվեարկել խորհրդարանի ոչ կոալիցիոն խմբակցությունների` «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի քննարկման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին առաջարկին։ Սակայն հաջորդ օրը ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը չբացառեց, որ գազամատակարարման ոլորտի խնդրի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի Հայաստանի Ազգային ժողովում առաջիկայում։

С2014 թվականի հունվարի 6–ին Գազպրոմը «ՀայՌուսգազարդում» Հայաստանի 20 տոկոս բաժնեմասի գնման պայմանագիր ստորագրեց` իր մասնաբաժինը հասցնելով 100 տոկոսի։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերը վաճառվել են 156 միլիոն դոլարով կուտակված պարտքերի մարման դիմաց։ 300 միլիոն դոլարի պարտքը կուտակվել է 2011-2013 թվականներին` ռուսական կողմի հետ նախկին գներով` հազար խորանարդ մետրի դիմաց 180 դոլարով, գազի սպառման համար վճարի պայմանավորվածության արդյունքում` չնայած սակագնի փաստացի բարձրացմանը։ Այսպիսով, պարտքի ընդհանուր գումարից կեսը վճարվում է հայկական կողմից, իսկ երկրորդ կեսը դուրս է գրվում ռուս գործընկերոջ կողմից։   

Գազպրոմի և «ՀայՌուսգազարդի» միջև ստորագրվել է նաև Հայաստան ռուսական բնական գազի մատակարարման 2014–2018 թթ. պայմանագիրը, որի համաձայն` Գազպրոմը կապահովի մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազի ամենամյա մատակարարում, որի արժեքը կսահմանվի գազի ռուսական գնագոյացմանը կից գնի  բանաձևին համապատասխան:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1997 թվականին։ Գործունեության հիմնական ոլորտը Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարումը և բաշխումն է։ Բացի այդ, «ՀայՌուսգազարդը» զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։ -0- -