Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Հակառակորդը գիշերը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ. ԼՂՀ ՊՆ

11.08.2016, 11:14
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Հակառակորդը գիշերը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ. ԼՂՀ ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–