Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Լավրովը Փաշինյան–Պուտին հանդիման մասին. կարևոր է, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում ՀՀ ստեղծված իրավիճակը

03.09.2018, 15:50
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում կայցելի Մոսկվա ու կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Լավրովը Փաշինյան–Պուտին հանդիման մասին. կարևոր է, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում ՀՀ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը` առաջիկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում կայցելի Մոսկվա ու կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Կարևոր կլինի նայել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները», – ասել է Լավրովը` հանդես գալով МГИМО–ի ուսանողների ու դասախոսների առջև։

Ըստ նրա, Մոսկվան հետաքրքրությամբ կհետևի, թե ինչպես ներկա իրավիճակում հանրապետությունը կկատարի իր պարտականությունները ՀԱՊԿ–ում։

Ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ի լույս գիշերը որոշում է կայացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել «Մարտի 1»–ի գործով։ Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ 

Հայաստանի վարչապետ ու ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինի առաջին հանդիպումը կայացել է Սոչիյում` մայիսի 14–ին, երկրորդը` Մոսվայում հունիսի 13–ին, որտեղ կողմերը հաստատել են Մոսկվայի ու Երևանի հարաբերությունների հատուկ բնույթը։–0–