Համագործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանի նախագահի` Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում
30.01.2014,
20:01
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման և խորացման համաձայնագրեր, հինգշաբթի հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման և խորացման համաձայնագրեր, հինգշաբթի հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ Սարգսյանի բանակցությունների ավարտից հետո Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև մասնավորապես ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը` Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ, Համաձայնագիր Հայաստանի կառավարության և Չեխիայի կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին, Համաձայնագիր Հայաստանի առողջապահության նախարարության և Չեխիայի առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Չեխիայի ներքին գործերի նախարարության միջև աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման, հրշեջ ծառայության և բնակչության պաշտպանության մասին։
Կողմերը ստորագրել են նաև Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Չեխիայի մաքսային գլխավոր տնօրինության միջև համագործակցության մասին:
Փաստաթղթերի ստորագրումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջպետական կապերը նկատելի զարգացում են ապրել: Դրա վկայությունն են այցի ընթացքում ստորագրված և դեռևս ստորագրվելիք՝ տարբեր ոլորտներում մեկ տասնյակից ավելի փաստաթղթերը։
«Ուրվագծեցինք համագործակցության հեռանկարային այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, բնապահպանությունը, ապակենտրոնացված համագործակցությունը, առևտրատնտեսական փոխգործակցությունը, մշակույթը: Շեշտեցինք գործարար կապերի ընդլայնման և ներդրումների խթանման, մարդկանց միջև շփումների ակտիվացման և զբոսաշրջության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, ինչի համար կարևոր նախադրյալ է մեր մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթերի առկայությունը: Կարևորեցինք, որ այցի շրջանակներում Պրահայում անցկացվում է հայ-չեխական գործարար համաժողով», – ասել է նա։
«Ընդգծեցինք մշակութային և գիտակրթական կապերի հետևողական զարգացման անհրաժեշտությունը: Այս տարի Երևանում և 2015 թվականին Պրահայում կանցկացվեն, համապատասխանաբար, չեխական և հայկական մշակույթի օրեր», – ասել է նա։
Միաժամանակ ՀՀ նախագահը երախտագիտությամբ տեղեկացրել է, որ իր չեխ գործընկերն առաջարկել է ավելի ակտիվ կերպով խրախուսել երիտասարդներին` Չեխիայում կրթություն ստանալու նպատակով։
Նախագահի խոսքերով` կողմերը վերահաստատել են բազմակողմ հարթակներում` ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ, ԵԽ, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը:–0–