Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Լավրովի հայտարարությանը
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։
Լավրովը հուլիսի 31–ի հայտարարել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակն առաջացնում է ՌԴ–ի մտահոգությունը, իսկ տեղի ունեցող իրադարձությունները չեն համապատասխանում երկրի նոր ղեկավարության այն հայտարարություններին, որ նախկին իշխանությունների նկատմամբ հետապնդումներ չեն լինելու։
«Հիմա այլ իրավիճակ է, և մենք բոլորրս պետք է հարմարվենք այդ իրավիճակին` այդ թվում մեր ռուս գործընկերները, այդ իսկ պատճառով ամեն ինչ նորմալ է», – ասաց վարչապետը։
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։–0–