Փաշինյանը և Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հարցեր
14.10.2024,
15:44
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Ղազախստան, որը մեկնարկում է այսօր
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի կայքում տարածած հաղորդագրությունից։
Քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի 2024թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան:
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն, որը մեկնարկում է այսօր: