Քաղաքագետ. Թրամփի հետ սերտ կապերի մասին Ադրբեջանի հայտարարություններն ապատեղեկատվություն են

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ իբր սերտ կապերի մասին Ադրբեջանի հայտարարությունները չեն համապատասխան իրականությանը, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
«Այդ հայտարարությունները պայմանավորված են ադրբեջանական իշխանությունների ակտիվ աշխատանքով։ Սա տեղեկատվության լցոնում է, շատ եմ կասկածում դրա ճշմարտացիության հարցում։ Ես ուշադիր հետևել եմ նախընտրական արշավին, արտաքին քաղաքականության մասին Թրամփի հայտարարություններին, սակայն նա ոչինչ չի ասել Հարավային Կովկասի, հատկապես Ադրբեջանի մասին», – ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով, ԱՄՆ–ի և այդ երկրի յուրաքանչյուր նոր նախագահի համար Ադրբեջանի դերակատարությունն այդքան էլ մեծ չի լինի, քանի որ օրինակ Սաուդյան Արաբիայի համեմատ` այնտեղ նավթի ծավալները համեմատաբար մեծ չեն։ –0–