Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին
06.09.2024,
13:03
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրեյ Սիբիգային՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ուկրաինայի Արտաքին գործերի նորանշանակ նախարար Անդրեյ Սիբիգային։ «Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիգային՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը՝ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 4-ին։