Рейтинг@Mail.ru
USD
367.38
EUR
420.03
RUB
4.7873
GEL
139.47
2026 թ. հուլիսի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+34

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել. ՊՆ

27.07.2020, 11:03
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–