Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի ԶՈւ ԳՇ տեղակալ

15.06.2015, 21:33
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի ԶՈւ ԳՇ տեղակալ
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նախքան իր նշանակումը, Հակոբյանը զբաղեցնում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի, Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։

Մեկ այլ հրամանագրով` գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: -0-