Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի

25.02.2014, 13:58
Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս

Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամների հետ: Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը եւ պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:-0-