Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական և եվրասիական ուղղությունները չպետք է հակասեն միմյանց. ՌԴ դեսպան
20.11.2012,
17:28
Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական և եվրասիական ուղղությունները չպետք է հակասեն միմյանց, կարծում է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական և եվրասիական ուղղությունները չպետք է հակասեն միմյանց, կարծում է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Ըստ նրա՝ եվրոպական ինտեգրացիոն ուղղությունն ակտիվորեն զարգանում է, և Հայաստանը գտնվում է ԵՄ-ի հետ ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին համաձայնագրի և Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման շեմին:
«Դա շատ կարևոր, հեռանկարային ուղղություն է: Միաժամանակ Հայաստանն ինտեգրացիոն հարաբերություններ է զարգացնում եվրասիական ուղղությամբ, որի մեջ մտնում է Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց դեսպանը:
Նա հիշեցրեց, որ Երևանն արդեն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, քննարկվում է Եվրամիության շրջանակներում ինտեգրացիոն նախագծերին Հայաստանի մասնակցությունը:
«Մոսկվայում այդ հարցը քննարկելով` նախագահները պայմանավորվեցին, որ եվրասիական նախագծերին Հայաստանի մասնակցության հատուկ պահեր կան, հանձնաժողովներ են ստեղծվել, որոնք պետք է քննարկեն Հայաստանի մասնակցության հնարավորությունները»,- ասաց Կովալենկոն:
Ըստ նրա՝ այդ հարցում տարբեր կարծիքներ են մեջբերվում, կան այնպիսիները, որոնցում հայտարարվում է, որ Հայաստանը չի կարող մասնակցել Մաքսային միությանը՝ Ռուսաստանի և եվրասիական միավորման կազմում մտնող երկրների հետ՝ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով:
«Իմ կարծիքով` նման հարցադրման պարագայում ոչ տրամաբանություն կա, ոչ էլ տնտեսական իմաստ: Ես կարծում եմ, որ դրանք լուծելի հարցեր են, շատ օրինակներ կան, որոնք խոսում են հակառակի մասին: Ի դեպ, Չէ՞ որ խոսվում է Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացի զարգացման մասին, այնինչ Հայաստանը ԵՄ-ի հետ նույնպես ընդհանուր սահման չունի, և այդուհանդերձ, ոչ ոք չի խոսում այն մասին, որ դա անհնար է»,- ասաց դեսպանը:
Ըստ նրա՝ այդ երկու ուղղությունները՝ եվրասիական և եվրոպական, ինտեգրացիոն նախագծերի զարգացման առումով չեն հակասում միմյանց: «Դրանք պետք է լրացնեն միմյանց: Մենք ապրում ենք գլոբալիզացման գործընթացում, երբ երկրների, երկրների միավորումների միջև կապերն ունիվերսալ են դառնում: Ես կարծում եմ, որ աստիճանաբար նոր թափ կառնեն ինտեգրացիոն նախագծերը երկու ուղղություններով՝ և եվրոպական, և եվրասիական»,- ասաց Կովալենկոն:
Միաժամանակ դիվանագետը չբացառեց, որ այստեղ կարող է նաև որևէ մրցակցություն լինել, մասնավորապես ինչպես գործնական սուբյեկտների, այնպես էլ հենց ինտեգրացիոն մոդելների շրջանում: «Չէ՞ որ մենք շուկայական համակարգում ենք ապրում, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ»,- նշեց դեսպանը:
Ամեն դեպքում, ըստ նրա՝ որպես ոչ մեծ պետության, Հայաստանի համար շատ շահավետ է իր հարաբերությունները զարգացնել այդ երկու ինտեգրացիոն ուղղություններով: «Իսկ կյանքը ցույց կտա, թե ինչպես հետագայում ամեն ինչ կդասավորվի: Սակայն, ամեն դեպքում, այդ ուղղությունները չպետք է հակասեն միմյանց»,- ընդգծեց ռուս դիվանագետը: -0-