Հայաստանի կրթության նախարարի կարծիքով` կառավարության ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին հարցը պարկեշտ չէ
27.02.2013,
19:40
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով` կառավարության ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին հարցը պարկեշտ չէ։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով` կառավարության ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին հարցը պարկեշտ չէ։
«Անպարկեշտ եմ համարում նման հարցը մի մարդու, ով ներկայում աշխատում է վարչապետի հետ»,- ասաց Աշոտյանը լրագրողներին:
Նա ավելացրեց, որ որպես գործող նախարար ինքը շատ բարձր է գնահատում կառավարության և գործող վարչապետի աշխատանքը:
Աշոտյանն ընդգծեց, որ նախագահը կօգտվի նոր թիմի ստեղծման հնարավորությունից, բայց դա չի նշանակում, որ հին թիմը պետք է ամբողջովին հեռանա, քանի որ լավ ու արդյունավետ է աշխատել:
«Այն, որ փոփոխություններ պետք է լինեն, մենք ասել ենք, և ոչ միայն հիմա, այլ նաև ընտրություններից առաջ»,- ասաց Աշոտյանը` խորհուրդ տալով ծանոթանալ նախագահ Սարգսյանի նախընտրական ելույթներին:
ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է պետության ղեկավարի ընտրությունների առաջին փուլում 58,64% քվեներով: Երկրորդ տեղը 36,74%–ով զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով չի ճանաչում ընտրությունների արդյունքները և «ողջույնի հեղափոխություն» է հայտարարել:
Հայաստանի Սահմանադրության համաձայն, պաշտոնը ստանձնելու օրը (ընտրություններից 50 օր անց) նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը։ Կառավարության հրաժարականից հետո տասնօրյա ժամկետում պետության ղեկավարը նոր վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձի։ Կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից քսանօրյա ժամկետում։-0-