Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

ՀՀ կառավարությունը զերծ կմնա խորհրդարանի կանոնակարգի փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանություններից

26.11.2015, 19:38
Հայաստանի կառավարությունը զերծ կմնա «Հայաստանի Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի փոփոխությունների առաջարկի վերաբերյալ մեկնաբանություններից, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
ՀՀ կառավարությունը զերծ կմնա խորհրդարանի կանոնակարգի փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանություններից

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը զերծ կմնա «Հայաստանի Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի փոփոխությունների առաջարկի վերաբերյալ մեկնաբանություններից, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Այսօրվա նիստում Հայաստանի կառավարությունը պետք է եզրակացություն տար Հայաստանի ԱԺ կանոնակարգում պատգամավորների առաջարկած լրացումների վերաբերյալ։ Պատգամավորները, մասնավորապես, առաջարկում են նախատեսել ամիսը մեկ անգամ կառավարության գրավոր և բանավոր հարցերով դիմելու հնարավորություն։ 

Սակայն, ինչպես նշեց Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 18–ին արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում պատգամավոր Թևան Պողոսյանի առաջարկած փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը նախատեսում է կառավարության ժամի անցկացման կարգի փոփոխություններ։ 

Այս առումով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խոսքը խորհրդարանի գործունեության կազմակերպման մասին է, և կառավարությունն այս դեպքում պետք է զերծ մնա մեկնաբանություններից։ 

«Մենք զերծ կմնանք այս հարցով եզրակացություն անելուց, թող պատգամավորներն իրենք որոշեն։ Մեր կողմից մենք պատրաստ ենք պատասխանել պատգամավորների հարցերին ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր»,– ասաց Աբրահամյանը։ -0-