Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա

20.10.2015, 23:38
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:


Մադրիդում Սարգսյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) տարեկան համագումարին և ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:

Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունն «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունների հետ միասին 2012 թվականի փետրվարի 10-ին ստացել են Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդի կարգավիճակ: —0—