Հայաստանն անպայման պետք է գնա սահմանադրական բարեփոխումների ճանապարհով. փորձագետ
31.03.2015,
19:41
Հայաստանն անպայման պետք է գնա սահմանադրական բարեփոխումների ճանապարհով, երեքշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանն անպայման պետք է գնա սահմանադրական բարեփոխումների ճանապարհով, երեքշաբթի «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։
Նրա խոսքով` չարժե պասիվ դիրք զբաղեցնել և կողքից քննադատել բարեփոխումները, հատկապես, երբ առաջարկվում են լիովին նոր գաղափարներ, որոնք համապատասխանում են ժողովրդավարական հասարակությանը։
«Դա կառավարման խորհրդարանական համակարգն է, որտեղ հարցերը լուծվում են կոլեգիալ ճանապարհով, որտեղ խոստանում են ապահովել այնպիսի մեխանիզմներ, որոնց դեպքում փոքրամասնությունը ևս կարող է դառնալ մեծամասնություն և լուծել առանցքային հարցեր, այսինքն` գործելու են խորհրդարանական բազմաթիվ հանձնաժողովներ` որակական քվեարկության համակարգով», – ասել է Ղազարյանը։
Նրա խոսքով` կառավարման ձևի փոփոխությունից հետո կուսակցություններն այսպես թե այնպես պետք է գնան խոշորացման ճանապարհով։
Ղազարյանն ավելացրել է, որ արդյունքում քաղաքական կուսակցությունների գործունեության հիմքում իրական գաղափարախոսություն կդրվի։
Մարտի 14–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որը ներկայացվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Հանրապետության նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի և կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները: Հայեցակարգում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում նախագահական իշխանավարման կարգից խորհրդարանականի անցնելու նպատակահարմարության հարցը։
Հնարավոր սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերը քննարկելու համար Սերժ Սարգսյանը մարտի 12–ին հանդիպել է մի շարք քաղաքական ուժերի` Միավորված աշխատավորական կուսակցության, ԲՀԿ–ի, «Ժառանգության», ՕԵԿ–ի, ՀԱԿ–ի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Նախագահը նաև հանդիպել է Դաշնակցության ներկայացուցիչների հետ։–0–