Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+21

ԱԳՆ. Հայաստանը պետք է ավելի ակտիվ աշխատի ԵԽԽՎ–ում

05.11.2015, 19:33
Հայաստանը պետք է ավելի ակտիվ աշխատի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հայտնել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հինգշաբթի բյուջետային լսումների ընթացքում։
ԱԳՆ. Հայաստանը պետք է ավելի ակտիվ աշխատի ԵԽԽՎ–ում

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է ավելի ակտիվ աշխատի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հայտնել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հինգշաբթի բյուջետային լսումների ընթացքում։

 

 «Թեև մենք չենք կարող և չպետք է մրցակցենք Ադրբեջանի հետ նավթադոլարների մասով, անհրաժեշտ է ավելի սերտ կապեր հաստատել ԵԽԽՎ պատվիրակների հետ, որ հետաքրքրենք նրանց մեր խնդիրներով»,– ասել է Քոչարյանը։

Ըստ նրա, Ադրբեջանը կարելի է համեմատել «որդնած խնձորի» հետ, որը քայքայիչ ազդեցություն է գործում Եվրոպայի խորհրդի վրա։ «Թեև ԵԽԽՎ–ի` Ադրբեջանի հովանավորած հակահայկական զեկույցները չեն կարող վնասել Հայաստանին, ամեն դեպքում պետք չէ հանգստանալ»,– ասել է Քոչարյանը։

Նա անդրադարձել է նաև արտաքին քաղաքական գերատեսչության այլ ասպեկտների։ «2016 թվականին չի ենթադրվում Հայաստանի նոր դեսպանատների բացում, քանի որ դա կապված է ծախսերի հետ։ Բայց Հայաստանը միշտ պատրաստ է օժանդակել պատվավոր հյուպատոսությունների բացմանը»,– ասել է Քոչարյանը։

Նա նշել է նաև, որ Հայաստանը հակված է հանրապետության անվտանգության համար սպառնալիք չներկայացնող բոլոր երկրների հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացմանը։

Հայաստանի ԱԳՆ–ն պետբյուջեից 2016 թվականին կստանա 13 մլրդ 903 մլն դրամ, ինչը 14 տոկոսով ավելի է, քան 2015 թվականին։

Ներկայում աշխարհում գործում է Հայաստանի 57 դիվանագիտական ներկայացուցչություն, հանրապետությունը 102 միջազգային կազմակերպությունների անդամ է։ -0-