Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-15

Հայաստանի նախագահը հունիսի 24–ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

24.06.2015, 17:23
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 25-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, ասվում է պետության ղեկավարի կայքում։
Հայաստանի նախագահը հունիսի 24–ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 25-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, ասվում է պետության ղեկավարի կայքում։

Հաղորդագրության համաձայն, հանրապետության նախագահը գագաթնաժողովում հանդես կգա ելույթով:

Հայկական կուսակցություններից երեքը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները, 2012 թվականի փետրվարի 10–ին ստացել են Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդի կարգավիճակ։

ԵԺԿ–ն ներկայացված է Եվրամիության բոլոր քաղաքական ինստիտուտներում, ինչպես նաև` Եվրոպայի խորհրդում։ -0-