Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+24

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

30.01.2017, 21:05
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկուշաբթի պաշտոնական այցով մեկնել է Իրան իր իրանացի գործընկեր Հոսեյն Դեհղանի հրավերով, հայտնում է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկուշաբթի պաշտոնական այցով մեկնել է Իրան իր իրանացի գործընկեր Հոսեյն Դեհղանի հրավերով, հայտնում է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ պաշտպանական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,– ասվում է հաղորդման մեջ։ 

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա նաև ԻԻՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, կայցելի տարբեր գիտահետազոտական և արդյունաբերական ձեռնարկություններ:

Թեհրանում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: -0-