Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 18, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն կարող են պայմանավորվել նախընտրական ժամանակահատվածում

24.02.2017, 12:08
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել, ըստ որի, ՀՀԿ-ի վարկանիշը սոսկալի ցածր է, գրում է «Ժամանակ» թերթը։
ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն կարող են պայմանավորվել նախընտրական ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել, ըստ որի, ՀՀԿ-ի վարկանիշը սոսկալի ցածր է, գրում է «Ժամանակ» թերթը։

Հարցման արդյունքներով, առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է։

«Հետընտրական հնարավոր համագործակցության շուրջ Սերժ Սարգսյանը պատրաստվում է արդեն պայմանավորվել Ծառուկյանի հետ համամասնության եւ հարաբերությունների մասին՝ երաշխիք ստանալով, որ որեւէ անակնկալ չի լինելու»,– ասվում է գրառման մեջ։

Ըստ պարբերականի, Ծառուկյանը մինչ այս պահը մեծ հավակնություններ չի դրսևորել, իսկ նրա վերադարձը մինչ այս պահն իշխանության և անձամբ Սերժ Սարգսյանի համար որևէ խնդիր չի առաջացրել: -0-