Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

Իրանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման հույս ունի. ԱԳՆ ղեկավար

27.01.2015, 13:48
Իրանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման հույս ունի, Երևանում երեքշաբթի հայտարարեց Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Իրանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման հույս ունի. ԱԳՆ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Իրանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման հույս ունի, Երևանում երեքշաբթի հայտարարեց Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Իրանը միշտ հանդես է գալիս տարածաշրջանի երկրների միջև խաղաղության և բարեկամության հաստատման օգտին և հուսով է, որ գոյություն ունեցող (ղարաբաղյան) հակամարտությունը կլուծվի միջազգային սկզբունքների հիման վրա և բացառապես խաղաղ ճանապարհով», - ասաց Զարիֆն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշեց, որ Երևանը բարձր է գնահատում Թեհրանի հավասարակշռված մոտեցումը ղարաբաղյան կարգավորման խնդրին։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-