Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+15

ՌԴ-ն և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են ինտեգրացիոն գործընթացների շրջանակում. Լավրով

23.06.2014, 12:27
Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերներ են տարբեր ուղղություններում, այդ թվում` եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, երկուշաբթի հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ՌԴ-ն և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են ինտեգրացիոն գործընթացների շրջանակում. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերներ են տարբեր ուղղություններում, այդ թվում` եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, երկուշաբթի հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք պաշտոնական փոխայցերի ամենամյա ավանդույթ ունենք, կանոնավոր կերպով հանդիպում ենք Մոսկվայում և մյուս մայրաքաղաքներում աշխատանքային կարգով։ Դա միանգամայն նորմալ պրակտիկա է պետությունների համար, որոնք դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ են երկկողմանի գծով, միջազգային կազմակերպություններում, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակում և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներում» - ասաց Լավրովը հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ընդլայնված կազմով բանակցությունների սկզբում։

Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարներին հագեցած երկխոսություն է սպասում։ «Մենք հաճախ ենք հանդիպում, և հանդիպումները միշտ բովանդակային են։ Այս անգամ ևս շատ հարցեր ունենք, որոնք վերաբերում են երկկողմանի, տարածաշրջանային և միջազգային թեմաների։ Գլխավորը` մենք կքննարկենք մեր նախագահների ձեռք բերած համաձայնությունների իրականացումը», - ասաց նա։ -0-