Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան

07.04.2014, 15:35
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այցի շրջանակում Սերժ Սարգսյանն առանձնազրույց կունենա Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրականությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում:

Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում: Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին մայրաքաղաք Աշգաբատից կմեկնի Թուրքմենբաշի քաղաք, որտեղ «Ռուհիեթ» մշակույթի պալատում Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ կդիտի Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը:

Երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և զարգացման նպատակով, Նախագահ Սերժ Սարգսյանի այցի օրերին Աշգաբատում կկայանա նաև հայ-թուրքմենական գործարար համաժողով:-0-