Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան

11.04.2015, 14:38
Ապրիլի 11-ին պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 11-ին պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն այցելելու է նաև ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ընդգրկված հայ խաղաղապահներին և հանդիպելու է առաքելության մասնակցող ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ:

Նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի և  Լիբանանում գործող հայկական եկեղեցիների հոգևոր առաջնորդների, լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:-0-