Рейтинг@Mail.ru
USD
367.47
EUR
419.65
RUB
4.7311
GEL
139.2
2026 թ. հուլիսի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Փաշինյանը Նյու Յորքում Էրդողանի հետ քննարկել է հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանային հարցեր (ՎԻԴԵՈ)

25.09.2024, 10:30
Քննարկվել է նաև Հայաստան–Ադրբեջան կարգավորումը․ ՎԻԴԵՈ
Փաշինյանը Նյու Յորքում Էրդողանի հետ քննարկել է հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանային հարցեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին: 

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին: 

Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին: