Рейтинг@Mail.ru
USD
366.54
EUR
416.39
RUB
4.661
GEL
139.6
2026 թ. հուլիսի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+35

Պուտինը հաստատել է Հայաստանի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագրի վավերացումը

30.06.2014, 13:21
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրենք է ստորագրել. երկուշաբթի համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվություն հրապարակող պաշտոնական կայքում։
Պուտինը հաստատել է Հայաստանի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագրի վավերացումը
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրենք է ստորագրել. երկուշաբթի համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվություն հրապարակող պաշտոնական կայքում։

Դեռևս 2013 թվականի հունիսի 25-ին ստորագրված պայմանագրով նախատեսվում է «կողմերի փոխգործակցության բարենպաստ ռեժիմ հաստատել ռազմական տեխնիկայի և զինամթերքի մշակման, արտադրության, շահագործման, նորոգման, արդիականացման, օգտագործման ժամկետի երկարացման, ինչպես նաև օգտահանման ոլորտում»։

ՀՀ ԱԺ–ն դեռևս դեկտեմբերին էր որոշել վավերացնել ՌԴ–ի հետ ռազմատեխնիկական զարգացման մասին պայմանագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։-0-