Արևմտյան երկրների անգործությունը Քեսաբի դեպքերի առնչությամբ հիշեցնում է նրանց դիրքորոշումը 1915թ.–ի Հայոց ցեղասպանության ժամանակ. թուրքագետ

Արևմտյան երկրների անգործությունը Քեսաբի դեպքերի առնչությամբ հիշեցնում է նրանց դիրքորոշումը 1915թ.–ի Հայոց ցեղասպանության ժամանակ. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Քեսաբի դեպքերի վերաբերյալ արևմտյան երկրների պասիվ և հերթապահ հայտարարությունները հիշեցնում են նրանց գնահատականը 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը։

«Բոլորիս համար ակնհայտ է, որ այնտեղ անհետանում է հայկական համայնքը... Փաստն այն է, որ առկա է հայկական համայնքի ոչնչացում, արտաքսում և գույքի թալան, այսինքն, այն բոլոր կետերը, որոնք կան Ցեղասպանության ձևակերպման մեջ»,– ասաց Մելքոնյանը։

Նա կոչ արեց չշրջանառել մարդկանց սպանությունների և մարդկանց զանգվածային գնդակահարման նյութերում հայերի առկայության մասին լուրերը։

Արդեն մի քանի օր է` Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։ Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները սկսել են գրոհել Քեսաբը` ստիպելով քաղաքացիական բնակչությանը, այդ թվում` մոտ 700 հայ ընտանիքների, անցնել հարևան Լաթաքիա։

Ինտերնետում տեսանյութեր են հայտնվել, որոնցում գրոհայինները գնդակահարում են խաղաղ բնակիչների, սակայն այն փաստը, թե նյութում սպանվածները հայեր են, չի հաստատվել։

Մելքոնյանի խոսքով` Քեսաբի հայկական համայնքի կյանքը վտանգված է, այնտեղից արտաքսված հայերը դժվար թե կարողանան վերադառնալ և իրենց սովորական կյանքով ապրել։

«Ցանկացած պահի մենք կարող ենք իմանալ զոհերի մասին նաև հայերի շրջանում, քանի որ գերիներ կան, և արմատական իսլամիստները կարող են նրանց սպանել։ Ճիշտ եմ համարում օրակարգում դնել հենց այդ հարցերը»,– ավելացրեց թուրքագետը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:56 03.04.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×