Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 1, կիրակի
եղանակը
Երևանում
-1

ՌԴ տարածաշրջանի զարգացման նախարարի տեղակալ Վերեշչագինը կհամակարգի Հայաստանի հետ համագործակցությունը

17.12.2012, 14:04
ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Վերեշչագինը, ով համակարգում է նախարարության գործունեությունը Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում, կզբաղվի Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության հարցերով, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ տարածաշրջանի զարգացման նախարարի տեղակալ Վերեշչագինը կհամակարգի Հայաստանի հետ համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Վերեշչագինը, ով համակարգում է նախարարության գործունեությունը Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում, կզբաղվի Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության հարցերով, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այդ հանձնարարությունը Վերեշչագինը ստացել է տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավար Իգոր Սլյունյաևի կողմից` ՀՀ փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ նախարարի հանդիպումից հետո, որտեղ քննարկվել են երկու երկրների միջև միջտարածաշրջանային կապերի և մշակութային փոխանակության զարգացման հարցերը, տեղեկացնում է Տարածաշրջանի նախարարությունը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»:

«Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավարի (Իգոր Սլյունյաև) հանձնարարությամբ` հայ գործընկերների հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի հետագա մշակմամբ կզբաղվի ՌԴ փոխնախարար Սերգեյ Վերեշչագինը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այժմ ՀՀ մարզերի հետ համագործակցում է ՌԴ 83 սուբյեկտներից ավելի քան 50-ը, որոնց  շրջանում են` Մոսկովյան շրջանը, Պետերբուրգը, Հյուսիսային Օսեթիան:

«Անհրաժեշտ է Ռուսաստանի տարածքում հայկական ազգային մշակութային ինքնավարությանն առավել լայնորեն ներգրավել երկկողմանի կապերի զարգացման գործում, ինչպես նաև երկու պետությունների տարածքում ներդրումային և տնտեսական խնդիրների լուծմանտ նաև մոբիլիզացնել համաշխարհային մակարդակի ձեռնարկատերերին, Հայաստանից մեկնածներին»,- տարածաշրջանային զարգացման նախարարության ղեկավար Իգոր Սլյունյաևի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ, որը հնչել է Գևորգյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:-0-