Рейтинг@Mail.ru
USD
366.54
EUR
416.39
RUB
4.661
GEL
139.6
2026 թ. հուլիսի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Սարգսյանը հրավիրել է Պուտինին այցելել Հայաստան

12.03.2013, 17:45
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ հաստատել է ռուսական պետության ղեկավարին Հայաստան այցելելու իր հրավերը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից օգնության և աջակցության հույս է հայտնել։
Սարգսյանը հրավիրել է Պուտինին այցելել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ հաստատել է ռուսական պետության ղեկավարին Հայաստան այցելելու իր հրավերը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից օգնության և աջակցության հույս է հայտնել։

ՌԴ նախագահի` քաղաքից դուրս գտնվող նստավայրում տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ Սարգսյանը հիշեցրել է, որ իր այցը Ռուսաստան ՀՀ նախագահական ընտրություններից հետո առաջին արտասահմանյան ուղևորությունն է։

«Այն, որ սա առաջին արտասահմանյան ուղևորությունն է հատկապես Մոսկվա` օրինաչափ է։ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մեր համախոհը, և դրանով ամեն ինչ ասված է»,– ասել է Սարգսյանը, ով փետրվարին կայացած ընտրություններին վերընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

«Մենք բացառիկ արդյունքների ենք հասել բոլոր բնագավառներում` քաղաքականությունում, տնտեսությունում, ռազմական ոլորտում, մարդասիրական և ինտեգրացիոն գործընթացներում»,– ընդգծել է ՀՀ նախագահը։ Նա նաև երախտագիտություն է հայտնել ռուսական պետության ղեկավարին «վերջին հանդիպումից հետո ռազմական ոլորտում առկա առաջընթացի համար։

Նա հիշեցրել է նաև, որ այցով Հայաստան են այցելել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

«Ես համաձայն եմ, որ առաջընթաց կա նաև տնտեսությունում։ Մենք Ռուսաստանի օգնության և աջակցության հույսն ունենք»,– նշել է Սարգսյանը։

«Եվս մեկ անգամ հաստատում եմ իմ հրավերը` Հայաստան պետական այց ունենալու մասին»,– ավելացրել է  նա։ –0–