Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՏՄ պետությունների ղեկավարներին Հայաստանի անդամակցության հարցում աջակցելու համար
23.12.2014,
18:50
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՏՄ պետությունների ղեկավարներին ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության հարցում աջակցելու համար։

ՄՈՍԿՎԱ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՏՄ պետությունների ղեկավարներին ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության հարցում աջակցելու համար։
«Կնշեմ նախարարությունների, գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հսկայական աշխատանքը», – ասել է Սարգսյանը երեքշաբթի Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստից հետո։
ՀՀ նախագահը գործընկերներին մաղթել է հաջող աշխատանք։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ եվրասիական եռյակը վերածվում է եվրասիական հնգյակի, հոկտեմբերին ինտեգրման նախագծին միացել է Հայաստանը և Խորհրդի ներկա նիստի ժամանակ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը վավերացրեցին համապատասխան պայմանագիրը։ Բացի այդ, Պուտինի խոսքերով` երեքշաբթի Ղրղըզստանի անդամակցության պայմանագիրն է ստորագրվել։
ՌԴ նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցությունը համապատասխանում է այդ երկրների հիմնական ազգային շահերին, լայն հորիզոններ է բացում դրանց սոցիալ–տնտեսական զարգացման համար։
ԵՏՄ–ի ստեղծման պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015 թ.–ի հունվարի 1–ից։ Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 2014 թ.–ի հոկտեմբերի 10–ին։ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները։
Երեքշաբթի Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ հայտարարվել է, որ ավարտվել են երկրների կողմից` ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման ընթացակարգերը։ –0–