Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները հուլիսի 11-ին կհանդիպեն Սոչիում

03.07.2014, 14:06
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներ Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 11-ին կհանդիպեն Սոչիում, հինգշաբթի կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետը:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները հուլիսի 11-ին կհանդիպեն Սոչիում
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներ Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 11-ին կհանդիպեն Սոչիում, հինգշաբթի կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետը:

«Աշխատանքային այցի ընթացքում կքննարկվի երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ», - ասաց Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը չբացառեց նաև Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների գտնվելու կարգի և աշխատանքային գործունեության իրականացման վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:

Համապատասխան համաձայնագիրը երկու երկրների կառավարությունների համաձայնեցման փուլում է գտնվում։-0-