Հայաստանի վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
04.02.2015,
20:35
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 5-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, հայտնում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 5-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, հայտնում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։
Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մասնակցելու է փետրվարի 6-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը կանցկացվի փետրվարի 6–ին Մոսկվայում, դրան կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։ Նիստում կքննարկվի ԵՏՄ–ին Ղրղզստանի միանալու հարցը։
Հանդիպմանը ծրագրվում է քննարկել ինտեգրացիոն օրակարգի, Եվրասիական տնտեսական միության գործունեությանը, նորմատիվ–իրավական բազայի զարգացման և համագործակցության կոնկրետ նախագծերի իրագործմանը վերաբերող հարցեր, այդ թվում նորարարությունների ոլորտում։
Նիստի նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առանձին հանդիպումներ կանցկացնի երկկողմ արդիական հարցերի քննարկման համար։
Նախորդ տարվա դեկտեմբերի 23–ին Ղրղզտսանը փաստաթղթեր է ստորագրել ԵՏՄ–ին միանալու մասին։ Ակնկալվում է, որ մինչև մայիսի 9–ը բոլոր ներպետական ընթացակարգեր անցնելուց հետո Ղրղզստանը կդառնա միության լիիրավ անդամ։ -0-