ՀՀ սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանը Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվել
24.06.2014,
17:12
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ սպորտի նախկին նախարար, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել (նստավայրը՝ Թբիլիսի), հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ սպորտի նախկին նախարար, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել (նստավայրը՝ Թբիլիսի), հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թ.-ի հունիսի 13-ին Լենինականում (ներկայիս Գյումրի): 1980 թ.-ին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը՝ ստանալով ֆիզկուլտուրայի մանկավարժի մասնագիտություն: 1984-1987 թթ.-ին սովորել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի «Ժողտնտեսության պլանավորում» ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետի որակավորում և զուգահեռաբար մասնակցելով Եվրոպայի, աշխարհի, ԽՍՀՄ-ի ծանրամարտի առաջնություններին, ինչպես նաև Օլիմպիական խաղերին:
Յուրի Վարդանյանը ԽՍՀՄ-ի բազմակի չեմպիոն է, աշխարհի 9-ակի չեմպիոն, Եվրոպայի 8-ակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 43-ակի ռեկորդակիր:
1986-1988 թթ.-ին նա Լենինականի արհմիությունների սպորտային կազմակերպության նախագահն է եղել, իսկ 1989-91 թթ.-ին՝ հանրապետական արհմիությունների սպորտային կազմակերպության նախագահը: 1991-1993 թթ.-ին Վարդանյանը զբաղեցրել է ԱՄՆ-ի ծանրամարտի հավաքականի խորհրդատու-մարզչի պաշտոնը, 1994-97 թթ.-ին՝ «Chicago Bulls» ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային թիմի ֆիզիկական պատրաստվածության գծով մարզչի պաշտոնը: 2003-2008 թթ.-ին Վարդանյանը եղել է Կալիֆոռնիայի հայերի միության նախագահը:
2013 թ.-ի մայիսի 8-ին նա նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում և հեռացել է պաշտոնից ապրիլի 4-ին` կառավարության հրաժարականի կապակցությամբ
(http://arka.am/ru/news/politics/prezident_armenii_prinyal_otstavku_pravitelstwasd/?sphrase_id=1966042 ): Մինչև այս պաշտոնին նշանակվելը Վարդանյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը:
Վարդանյանը Լենինի շքանշանակիր է (1985թ.), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր (2008թ.), Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր (ԼՂՀ, 2008թ.): Վարդանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է:
Ամուսնացած է, ունի երեք որդի:-0-