Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայ զբոսաշրջիկները երրորդ տեղում են Վրաստան այցելող միջազգային այցելուների թվով

09.05.2015, 15:20
Հայաստանը գտնվում է երրորդ տեղում 2015 թ.–ի հունվար–ապրիլին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով` 325 հազար 517 մարդ (2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ` 1 517 օտարերկրացի այցելուով ավել), «Նովոստի–Գրուզիա» գործակալությանը տեղեկացրեցին Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայից։
Հայ զբոսաշրջիկները երրորդ տեղում են Վրաստան այցելող միջազգային այցելուների թվով
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը գտնվում է երրորդ տեղում 2015 թ.–ի հունվար–ապրիլին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով` 325 հազար 517 մարդ (2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ` 1 517 օտարերկրացի այցելուով ավել), «Նովոստի–Գրուզիա» գործակալությանը տեղեկացրեցին Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայից։

Միջազգային այցելուների թվով առաջատարի դիրքում է Թուրքիան` 365 հազար 244 մարդ, ինչը 8 տոկոսով պակաս է 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Երկրորդ տեղում է Ադրբեջանը` 373 հազար 350 այցելու (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 7 տոկոսով ավել)։

Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից այցելուների թիվը կրճատվել է 3 տոկոսով կազմել 181 հազար 847 մարդ, Ուկրաինայից` 32 հազ. 897 այցելու, ինչը 14 տոկոսով պակաս է 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին չորս ամսվա ընթացքում Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 2 տոկոսով և կազմել 1 մլն 381 հազար։–0–