Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում առանց թույլտվության բնական աղբյուրից իրականացվել է ապօրինի ջրօգտագործում, տնօրենը տուգանվել է (ՖՈՏՈ)

08.04.2024, 10:50
Տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք ու ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ․ ՖՈՏՈ
«Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում առանց թույլտվության բնական աղբյուրից իրականացվել է ապօրինի ջրօգտագործում, տնօրենը տուգանվել է  (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել  Կոտայքի մարզի Արզական համայնքում գործող «ԴՐԻՄ ՌԵՍԹ» ՍՊԸ-ում։ 

Պարզվել է, որ ընկերությանը պատկանող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում առանց համապատասխան թույլտվության բնական աղբյուրից իրականացվում է ապօրինի ջրօգտագործում։ 

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրառը կասեցվել է, տարածք մտնող խողովակաշարը կապարակնքվել։ 

Տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք ու ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ:–0–