Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում 4 ամսում մահացել է 10 700 մարդ, անկումը կազմել է 7,3%

06.06.2022, 14:56
Հայաստանում 2022թ.–ի հունվար–ապրիլին մահացելէ 10 700 մարդ, ինչը 7,3% –ով պակաս է 2021թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
Հայաստանում 4 ամսում մահացել է 10 700 մարդ, անկումը կազմել է 7,3%

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում 2022թ.–ի հունվար–ապրիլին մահացելէ 10 700 մարդ, ինչը 7,3% –ով պակաս է 2021թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։  

Մարդկանց կեսից ավելին (55,6% կամ 5 944 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, այս ցուցանիշը 2,1%–ով ավել է 2021թ.–ի նույն  ժամանակահատվածի ցուցանիշից։ 

Մահացության պատճառների շրջանում երկրորդ տեղում են նորագոյացությունները (16% կամ 1 715 մարդ, 3,1%–ի անկում)։

Մահացության այլ պատճառների թվում նշված են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (9,6% կամ 1 026 մարդ, 17%–ի աճ), COVID-19–ը (6,3% կամ 674 մարդ, 59,5%–ի անկում), նյութափոխանակության օրգանների հիվանդությունները (4,2% կամ 446 մարդ, 2%–ի անկում)։–0–