Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանն առաջատարն է ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների շրջանում

19.08.2019, 13:46
Հայաստանն արդեն երկրորդ ամառ աննդմեջ զբաղեցնում է արտասահմանյան ուղղությունների առաջին տեղը ռուս զբոսաշրջիների համար:
Հայաստանն առաջատարն է ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն արդեն երկրորդ ամառ աննդմեջ զբաղեցնում է արտասահմանյան ուղղությունների առաջին տեղը ռուս զբոսաշրջիների համար: Այդ մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով OneTwoTrip-ին:

Ըստ հետազոտման արդյունքների, գնված տոմսերի միջինում 8,5%-ը բաժին է հասնում հենց Հայաստանին:

Առաջատար հնգյակում են նաև Իտալիան և Թուրքիան, մի կոզմ թողնելով Վրաստանը, որը, չնայած Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների դադարեցմանը, այս ամառ շարունակում է մնալ ռուսաստանցիների ամենատարածված արտասահմանյան ուղղություններից մեկը:

Առավել գրավիչ օտարերկրյա ուղղությունների թոփ տասնյակ են ներառվել նաև Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան և Ղրղզստանը:-0-