Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՀԱՐՑՈՒՄ․ երևանցիները նշել են քաղաքի երեք հիմնական խնդիրները

06.08.2024, 14:23
Երևանցիներն ամենաշատը գոհ են փողոցների լուսավորությունից և տրանսպորտից
ՀԱՐՑՈՒՄ․ երևանցիները նշել են քաղաքի երեք հիմնական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./ԱՌԿԱ/. GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքները, որի համաձայն՝ Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներն ամենից շատ դժգոհ են մարզական (2,7 միավոր 5-ից) և մշակութային (2,8 միավոր) միջոցառումների քանակից, ինչպես նաև քաղաքի մաքրությունից (3,3 միավոր)։

Բնակիչների դժգոհությունն է առաջացնում նաև աղբահանության կազմակերպման հարցը (3,4 միավոր)։

Երևանցիներն ամենաշատը գոհ են փողոցների լուսավորությունից (4,1 միավոր) և տրանսպորտից (3,7 միավոր)։

Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ն անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 808 մարդ։