Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
426.84
RUB
5.0357
GEL
138.76
2026 թ. հունիսի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

ԼՂՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կենսաթոշակային համակարգում բարեփոխումների օրինագծերի փաթեթը

28.06.2013, 19:59
ԼՂՀ խորհրդարանը նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունել է կենսաթոշակային համակարգում բարեփոխումների օրինագծերի փաթեթը, տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
ԼՂՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կենսաթոշակային համակարգում բարեփոխումների օրինագծերի փաթեթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ խորհրդարանը նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունել է կենսաթոշակային համակարգում բարեփոխումների օրինագծերի փաթեթը, տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի սկզբունքների մասին հասարակության իրազեկվածությունն ապահովելու նպատակով ծրագրվում է խորհրդարանական լսումներ անցկացնել Հայաստանից ժամանած մասնագետների մասնակցությամբ։

Նիստի ընթացքում որոշում է կայացվել, որի համաձայն առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկների ժամկետները, ինչպես նաև երկրորդ ընթերցմամբ փաթեթը ներկայացնելու ժամկետները երկարացվում են ոչ ուշ, քան մինչև հուլիսի 31-ը ներառյալ։-0-