Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Հայաստանում դրոնները ծառեր կտնկեն և կհետևեն անտառների անվտանգությանը

03.02.2020, 17:15
Հայաստանում դրոնների միջոցով ծառեր կտնկվեն
Հայաստանում դրոնները ծառեր կտնկեն և կհետևեն անտառների անվտանգությանը
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կմշակի սեփական դրոնը`ծառ տնկելու և անտառները վերահսկելու համար, երկուշաբթի լրագրողներին ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի հոկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ Հայաստանում նախատեսվում է տնկել 10 միլիոն ծառ: Նա ընդգծեց, որ միլիոնավոր ծառեր տնկելը խորհրդանշում է հայոց պետականության շուրջ 10 միլիոն հայերի միասնությունը: 

«Մենք ուսումնասիրում ենք ծրագիրը կյանքի կոչելու տարբերակներ, այդ թվում` մեր հայկական դրոնի մշակումը, որը մասնակցելու է ծառատնկման գործընթացին», - ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով, այս պահին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ մշակվում են տեխնիկական բնութագրերը, մասնավորապես, խոսքը տասնյակ և հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ սարքավորումների մասին է, որոնք ոչ միայն թռչելու են, այլև սերմեր և սածիլներ են «կրակելու»:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ այս պահին չկա պատրաստի լուծում, որը կբավարարի նախարարության պահանջները:

«Մենք մտադիր ենք կիրառել նորարարական մոտեցումներ ոչ միայն ծառերի տնկման, այլև մոնիտորինգի համար, ինչը նաև պահանջում է ինժեներական լուծումներ, որոնք թույլ կտան մեզ օգտագործել այն ապագայում հնարավորինս լայն աշխատանքների համար, չսահմանափակվելով միայն տնկելով», - ասաց Մելիքյանը:

Փոխնախարարը նշեց, որ չնայած խնդիրը բարդ է թվում, բայց նախատեսվում է, որ մինչև հոկտեմբեր նախնական տարբերակները պատրաստ կլինեն:-0-