Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀԿԵ-ն մրցույթ է անցկացնում շրջանավարտների համար՝ ՌԴ երկաթուղային բուհերում սովորելու նպատակով

22.05.2012, 16:22
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ 2012 թվականի շրջանավարտների համար՝ Ռուսաստանի Դաշնության երկաթուղային բուհերում առկա ուսում ստանալու նպատակով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ 2012 թվականի շրջանավարտների համար՝ Ռուսաստանի Դաշնության երկաթուղային բուհերում առկա ուսում ստանալու նպատակով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Թեկնածուները պետք է ունենան բարձր առաջադիմություն ֆիզիկա, մաթեմատիկա և ռուսաց լեզու առարկաներից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հարցազրույցը կկայանա մայիսի 25-ին Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50 հասցեով՝ «ՀԿԵ» ՓԲԸ Կառավարման և հաղորդակցության ծառայությունում:

Լրացուցիչ տեղեկատվության համար բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել «ՀԿԵ» ՓԲԸ Կառավարման և հաղորդակցության ծառայության անձնակազմի կառավարման և սոցիալական զարգացման բաժին հետևյալ հեռախոսահամարներով՝ +37410 575002 (լրաց. 33 46, 33 47, 33 48):

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--