Рейтинг@Mail.ru
USD
381.39
EUR
445.43
RUB
4.7442
GEL
141.58
2026 թ. հունվարի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում սպասվում է ցիկլոնի ներթափանցում, հնարավոր են ուժեղ քամիներ ու ինտենսիվ անձրևներ

08.07.2020, 16:17
Հայաստանում սպասվում է ցիկլոնի ներթափանցում, հնարավոր են ուժեղ քամիներ ու ինտենսիվ անձրևներ
Հայաստանում սպասվում է ցիկլոնի ներթափանցում, հնարավոր են ուժեղ քամիներ ու ինտենսիվ անձրևներ

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./ԱՌԿԱ/. Շրջակա միջավայրի նախարարության  «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի փոխանցմամբ. Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ։ 

«Ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։–0–