Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի Մյասնիկյան պողոտայի երթևեկը (ՔԱՐՏԵԶ)

04.12.2020, 17:07
Հանգստյան օրերին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը. ՔԱՐՏԵԶ
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի Մյասնիկյան պողոտայի երթևեկը (ՔԱՐՏԵԶ)

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հանգստյան օրերին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը։ 

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, ծառերի սանիտարական էտման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 7:00-14:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրից կենդանաբանական այգի ընկած միակողմանի հատվածում: 

«Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշում են քաղաքապետարանից:–0–